Con-SEP-tion Summit
Շնչի՛ր գիտելիք, արտաշնչի՛ր հմտություններ:
18 հուլիսի / 2021
Park Resort Aghveran
Con-SEP-tion Summit
Միջոցառումն իրականացվել է Self-Education Platform ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ մեր գործընկեր Park Resort Aghveran հյուրանոցային համալիրում:
Հայաստանում ժողովրդական դպրոցների մոդելով կրթական հաստատությունների բացմանը նպաստելու նպատակով 2021 թ․ հուլիսի 18-ին
կազմակերպվել է Con-SEP-tion կրթական սամմիթը՝
Շնչի՛ր գիտելիք, արտաշնչի՛ր հմտություններ
կարգախոսով։
Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան.

  • Օրն անցկացնել ստեղծագործ և դինամիկ միջավայրում՝ փորձելով նոր հմտություններ

  • Մասնակցել բազմազան ոլորտների սեմինարների՝ յոգայից մինչև արվեստ, գիտությունից մինչև բիզնես

  • Ծանոթանալ հետաքրքիր և ոգեշնչող մարդկանց հետ տարբեր ոլորտներից

  • Բացահայտել սովորելու ոչ ֆորմալ մեթոդները

  • Դառնալ ձևավորվող Self - Education Platform (SEP) համայնքի մաս, որն ուղղված է շարունակական կրթությանը և ինքնազարգացմանը

Սամմիթի կառուցվածքի մասին
Օրը բաժանվել է 3 մասի՝ ուղեղի ռիթմերին համապատասխան
1
Առավոտ (ակտիվ փուլ)
«Շունչ»
Գիտության, բիզնեսի թեմաներով դասախոսություններ և թրեյնինգներ, ինչպես նաև բոլոր սպորտային - կազդուրիչ միջոցառումները՝ յոգա և ուշու:
2
Ցերեկ (ընդմիջում)
«Հանգիստ»
Ճաշ, սուրճի/թեյի ընդմիջում, մեդիտացիա, զբոսանք բնության մեջ
3
Երեկո
«Արտաշունչ»
Կիրառական արվեստի, արտ-թերապիայի, կավագործության, ինչպես նաև երաժշտական, պարային, թեմատիկ քննարկումներ, բանավեճեր, հռետորական արվեստ:
Ժամանցային մաս՝ ստենդափ, երաժշտություն, պարեր, երգեր։
18/07/21
11:00-19:00
Սամմիթի ընթացքում իրականացվել են թրենինգներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետության դասեր հետևյալ թեմաներով.
Con-SEP-tion Summit-ի բանախոսները
Մանրամասների համար սեղմեք լուսանկարին

Մասնակցել է

456




Լուսանկարներ Con-SEP-tion Summit-ից
18/07/2021
Սամմիթի անցկացման վայրը՝
Park Resort Aghveran
Սամմիթի գործընկերները
Կապ մեզ հետ
conseption.am@gmail.com
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website