Մարի Ամիրխանյան
Հոգեբան
Թեմաները․
Երազների վերլուծություն Երազները տարբեր են լինում՝ և՛ սիմվոլիկ, և՛ օրվա տպավորությունների վրա հիմնված, սակայն երազների բովանդակության նշանակությունը խիստ անհատական է և «երազահան» գրականությունը ոչ մի կերպ չի կարող լուրջ ընկալվել։ Երազը հոգեբանական այն վստահելի «գործիքն» է, որը կոդավորված տեղեկավության միջոցով օգնում է ավելի լավ հասկանալ սեփական կյանքի ստեղծված ներկա իրավիճակը։ Այս հանդիպմանը մեր նպատակն է վերլուծել և քննարկել երազների հոգեբանական նրբությունները, սիմվոլիկան և քնի ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմները։ Ծանոթանալու ենք նաև սեփական երազներն ինքնուրույն հասկանալու և վերլուծելու մեխանիզմներին:
Վերադառնալ կայք